Shahaziz Cultural, 
Art & Sport Center

5300 San Fernando Rd.

Glendale  CA 91203


(818) 937-9966

Home  Up Comming Events Photos Album Cultural Sports Our Mission About Us Sponsers

Շահազիզ Մարզա-Մշակութային Միությունը շարունակում է իր գործունեությունը որպես մի «Nonprofit Organization» (Ոչ շահադիտական կազմակերպություն):

Տեղի է ունենում  ամենօրյա հանդիպում ժամի 6pm-8pm միության նոր կենտրոնում որի հասցեն է՝  5300 San Fernando Road, Glendale (at Salem crossing):

Ֆուտբոլի խումբը կազմակերպվելու է երիտասարդ անդամներից: Հանդիպումը տեղի է ունենում ամեն կիրակի ժամի 8am-10am դպրոցի դաշտում :

Գրական խումբը շարունակում է իր հանդիպումները միության նոր կենտրոնում ամիսը երկու անգամ, կիրակի ժամը 4:00pm-6:00pm:

Ամեն ուրբաթ ժամը 7pm-11pm տեղի է ունենում «Ուրախ ամանց» (Happy Hour with live music and singers):

Կազմակերպվել է հոգեբանական դասարան՛ ամեն չորեշաբաթ ժամը 8pm-10pm:


Շահազիզ Մարզա-Մշակութային Միությունը հաղթահարելով դժվարությունները քայլում է առաջ հաստատ գամերով դեպի փայլուն ապագա: Նրա մղիչ ուժն է մարդասիրությունը և հայ արժեքավոր սովորությունների պահպանումը:

Տքնաջան աշխատանք է տարվում միության մյուս մարզական խմբերի կազմակերպելու համար:

Սիրելիներ, ամենքդ կարող եք մասնակցել այս գեղեցիկ և կարևոր աշխատանքին:  


Տեղեկության համար կապվեք՝


Վիգեն Ղարիբյան (818) 640-2462                        Հրանդ Հովհաննիսյան (818)524-9454

Նախագահ                                                              Քարտուղար

                                                                                

Նոր Թատերախումբ

Գլենդելի Շահազիզ-Էրեբունի Միությունը ծրագրում է հիմնել նոր թատերախումբ և հրավիրում է բոլոր նրանց որ լուրջ կերպով ցանկանում են մասնակցել թատերական գործունեության՝ լինի դա որպես դերասան, բեմահարդար, տարազահարդար, լուսահարդար և կամ ընդհանրպաես բեմաշխատող, ներկա գտնվել առաջին հանդիպման, որը տեղի կունենա

Հինգշաբթի, Մայիսի 21-ին, ժամը 7-30-ից, միության սրահում՝

5300 San Fernando Road

Glendale, CA 91203

(Salem փողոցի անկյունում)

Բեմադրությունները լինելու են հայերեն լեզվով: Օժանդակություն կտրվի բոլոր նրանց որ կցանականան մասնակցել (մանվանդ որպես դերասան), բայց հայերեն լավ չգիտեն կամ չեն կարող կարդալ:

Խնդրվում է այս հայտարարությունը փոխանցէք նրանց ում կարծում եք հետաքրքրված կլինեն (Բերանացի կամ e-mail, Facebook և այլ միջոցներով):